Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Լամին Յամալի առողջական վիճակին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 10-րդ տուրի «Սևիլիայի» հետ հանդիպման նախօրեին խոսել է վինգեր Լամին Յամալի վիճակի մասին, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում։

Նախկինում 17-ամյա ֆուտբոլիստի մոտ Ազգերի լիգայի Դանիայի հետ խաղից հետո (1:0) ախտորոշվել էր ձախ ազդրի հետնամասի մկանային լարվածություն։

«Կկարողանա՞ Յամալը խաղալ «Բավարիայի» և «Ռեալի» դեմ։ Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա։ Եկեք քայլ առ քայլ գնանք: Առջևում կարևոր խաղ է, և մենք դաշտ դուրս կբերենք նրանց, ովքեր լավագույն մարզավիճակում են։ Բուժումը ձեռնտու էր Յամալին։ Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն] ճիշտ որոշում է կայացրել, թույլ տալով նրան գնալ ակումբ Դանիայի հետ խաղից հետո։ Նա պատրաստ է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։