Կևին դե Բրույնեն կարող է լքել «Մանչեսթեր Սիթին»․ Ակումբը նրան փոխարինող է գտել

Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հաջորդ տարի կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։

Նշվում է, որ բելգիացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա և դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։

Ինչպես հաղորդում է Sky Germany-ը, «Մանչեսթեր Սիթին» նշել է Լևերկուզենի «Բայերից» Ֆլորիան Վիրցին որպես Դե Բրույնեին փոխարինելու իդեալական թեկնածու։ Քաղաքացիները կփորձեն ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստին։

Վիրցը 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի հեղինակ։