Հայտնի է՝ իրական գումարի չափը, որը «Բարսելոնան» վճարել է Դանի Օլմոյի համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե ինչ գնով է կատալոնական ակումբը ձեռք բերել անցյալ ամառ «Լայպցիգից» 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյին։

«Նախկինում ներդրումների հետ կապված խնդիրներ ունեինք, բայց մեր մարզական տնօրենը զբաղվեց այս իրավիճակով։ Մեր միակ գնումները Օլմոն և Պաու Վիկտորն էին: Մենք քննարկել ենք 50 միլիոն եվրո գումար խոշոր ձեռքբերումների համար, բայց Օլմոն մեզ վրա արժեցել է 47 միլիոն եվրո»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ «Բլաուգրանան» իսպանացի ֆուտբոլիստի համար վճարել է 55 միլիոն եվրո, Transfermarkt-ը Օլմոյի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։