«Բայերը» չի վաճառի Ֆլորիան Վիրցին «Բավարիային»

Նոր տեղեկություններ են ի հայտ եկել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ապագայի մասին։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բայերը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը 21-ամյա ֆուտբոլիստի հետ։

Հաղորդվում է, որ եթե Վիրցը ցանկանա հեռանալ հաջորդ ամառ, «Բայերը» պատրաստ է վաճառել նրան այլ թիմերին, այլ ոչ թե «Բավարիային»։

Վիրցի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։