«Բավարիայի» մարզական տնօրենը անդրադարձել է Լերոյ Սանեի ապագային

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը պատասխանել է թիմի վինգեր Լերոյ Սանեի ապագայի մասին հարցին։

«Մենք բանակցում ենք նրա գործակալների հետ։ Որոշում կհայտարարենք, երբ հայտարարելու բան լինի։ Այժմ ամենակարևորը խաղերի վրա կենտրոնանալն է»,- Էբերլի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Սանեի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։