Արգենտինայի հավաքականի պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Արգենտինացի պաշտպան Նահուել Մոլինան, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, «Նյուքասլը» ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իրենց շարքերում։ «Կաչաղակները» նայում են Մոլինային՝ որպես այլընտրանք Կիրան Տրիպիերին, ով կարող է հեռանալ թիմից ձմռանը։

Մոլինան մադրիդյան թիմի ճամբար է տեղափոխվել 2022 թվականի ամռանը իտալական «Ուդինեզեից»։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև 2027 թվականի ամառ։ Արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում նա վեց հանդիպում է անցկացրել Լա Լիգայում։