Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մբապպեն մեղադրվում է բռնաբարության մեջ։
«Ես այստեղ չեմ եկել շահարկումների մասին խոսելու համար։ Ես ուղղակի կենտրոնանում եմ նրա աշխատանքի վրա։ Այս ընդմիջումը նրան շատ լավ օգնեց, և նա ուներ իր հանգստյան օրերը։ Ես չեմ լսում դրսի շահարկումները։ Սա բացարձակապես չի ազդում ֆուտբոլիստի վրա։
Նրա հանգստի օրերը նախատեսված էին, և յուրաքանչյուրն ընտրում էր այն, ինչ ուզում է անել։ Երկու օրով գնացի Լոնդոն և ոչ մեկից թույլտվություն չխնդրեցի։ Ես չունեմ տուրիստական գործակալություն, որը կկազմակերպի ֆուտբոլիստների համար ուղևորություններ», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Սելտայի» հետ։