«Մանչեսթեր Յունայթեդում» գիտեն, թե ով է փոխարինելու Էրիկ տեն Հագին

«Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ Ռուդ վան Նիստելռոյը, ով թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օգնականն է, պատրաստ է փոխարինել 54-ամյա մասնագետին այս պաշտոնում։

«Ռուդը մարզչի տեսք ունի և մարզչի պես է վարվում։ Նա անհատական ​​հանդիպումներ է ունենում ֆուտբոլիստների հետ, և նրա շուրջ, անկասկած, հատուկ աուրա կա։ Սա ոչ ոք բարձրաձայն չի ասի, բայց եթե վան Նիստելռոյը դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ, ոչ ոք չի զարմանա»,- իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Վան Նիստելռոյը «կարմիր սատանաների» մարզչական շտաբին միացել է անցած ամառ։ Մինչ այդ՝ 2022-ից 2023 թվականներին նա գլխավորել է ՊՍՎ-ն։