Անգլիական թոփ ակումբը հետաքրքրված է Նիկո Շլոտերբեկի ծառայություններով

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» 24-ամյա կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկի նկատմամբ, ում անգլիական գրանդը դիտարկում է որպես 33-ամյա Վիրջիլ վան Դեյկի հավանական փոխարինող, հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է Շլոտերբեկի տրանսֆերի համար առաջարկել 50 միլիոն եվրո, ինչպես նաև նրան տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ տալ։ «Լիվերպուլը» կարող է մրցակցել «Նյուքասլի» հետ գերմանացի ֆուտբոլիստի համար։

Այս մրցաշրջանում Շլոտերբեկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։