Դևիդ Բեքհեմ․ «Մարդիկ գալիս էին մարզադաշտ՝ տեսնելու, թե ինչպես է նա վարվում գնդակի հետ»

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը կիսվել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ Մադրիդի «Ռեալում» խաղալու տպավորություններով։

«Զիդանը ոչ միայն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ ես խաղացել եմ, նրանցից մեկն է, ով ամենաշատը մարզվել է, այլ նաև պարզապես հիանալի տղա է։ Մարդիկ գալիս էին մարզադաշտ՝ տեսնելու, թե ինչպես է նա վարվում գնդակի հետ։

Դա նման էր բալերինայի դիտմանը, նա շատ էլեգանտ էր խաղում, նա ամեն ինչում էլեգանտություն ուներ»,- ասել է Բեքհեմը Ռիո Ֆերդինանդի փոդքաստում։

Նախկինում Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է նաև 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ Ֆրանսիացի մասնագետը «Լոս Բլանկոսի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի՝ Իսպանիայի սուպերգավաթի և եռակի՝ Չեմպիոնների Լիգայի հաղթող։