Խաբի Ալոնսոն կարող է գլխավորել անգլիական գրանդը

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի թեկնածությունը՝ փոխարինելու Պեպ Գվարդիոլային, եթե իսպանացին ամռանը հեռանա ակումբից, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն արդեն սկսել է տարբերակներ փնտրել Պեպ Գվարդիոլային փոխարինելու համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում։ Պոտենցիալ թեկնածուների թվում է Խաբի Ալոնսոն։

Ալոնսոն կարող է հեռանալ գերմանական ակումբից 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ թեկնածուների թվում է նաեւ «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2016 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում Խաբի Ալոնսոն «Բայերի» հետ հաղթել է Բունդեսլիգան և Գերմանիայի գավաթը։