«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեսը անցյալ ամառ ցանկություն էր հայտնել հեռանալ թիմից՝ ակումբի մշտական անհաջողությունների ֆոնին, հաղորդում է ESPN GB-ն։
Աղբյուրի համաձայն՝ այն բանից հետո, երբ պորտուգալացի ֆուտբոլիստը հայտարարեց հեռանալու իր մտադրության մասին, ակումբում «խուճապ է սկսվել», որից հետո Ֆերնանդեշին նոր խոշոր պայմանագիր են առաջարկել։
Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանը օգոստոսի 14-ին երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ֆերնանդեշի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։