Ֆուտբոլային գործակալ Էնցո Ռայոլան, ով ներկայացնում է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի շահերը, խոսել է հարձակվողի «Ջենոա» հնարավոր տեղափոխության մասին։
«Իմ բախտը բերել է, որ Ջենոայի նախագահին վաղուց եմ ճանաչում։ Գիտեմ նաև, որ նա Մարիոյի մեծ երկրպագու է։ Նա հաճույքով կբերեր նրան իր ակումբ: Սպասում ենք «Ջենոայի» տեխնիկական լուծմանը։ Մենք գիտենք, թե ինչ կարող է Մարիոն տալ ակումբին, և նա պատրաստ է։ Նա չի կարող սպասել, այնպես որ մենք հուսով ենք, որ մենք կարող ենք արագ այս պայմանագիրը կնքել: Իհարկե, մենք կհասկանանք՝ կարո՞ղ ենք գործարքը փակել միայն «Բոլոնիայի» հետ խաղից հետո»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։