«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է 17-ամյա վինգեր Լամին Յամալի վնասվածքի մասին, որը ստացել է Դանիայի հետ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում։
«Մենք պետք է քննարկենք օրացույցը: Կարծում եմ, որ մարզիչը մեղավոր չէ: Նա մեղավոր չէ Ազգերի լիգայի գոյության համար։
Նախկինում պաշտոնական խաղերն ավելի քիչ էին, իսկ այժմ անհրաժեշտ է յուրաքանչյուր հանդիպում անցկացնել որպես կյանքի խաղ։ Սա վերլուծության կարիք ունի»,- Դեկուի խոսքերն է մեջբերում RAC1-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի և ազգային թիմի բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: