Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունանյթեդում» իր ապագայի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է «կարմիր սատանաների» կազմում իր ապագայի վերաբերյալ հարցին՝ ակումբից իր հնարավոր հեռացման մասին լուրերի ֆոնին։

«Մենք ակումբում նույն կարծիքին ենք։ Ես համոզված եմ դրանում։ Ակումբի ներսում ամեն ինչ հանգիստ է։ Իհարկե, մենք քննարկում ենք մեր դիրքորոշումն ու իրավիճակը, բայց հավատարիմ ենք մնում ծրագրին»,- X սոցիալական ցանցում Տեն Հագի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիայի առաջնության յոթ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի ութ միավոր եւ զբաղեցնում է 14-րդ տեղը։