«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ «Սիթիի» ղեկավարությունն արդեն գիտի, թե ով կարող է փոխարինել իրեն, եթե իսպանացի մասնագետը հեռանա ակումբից։
«Ես վստահ եմ, որ ակումբը տարբերակներ ունի, եթե ես հեռանամ: Վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Ակումբը պատրաստ է սրան, անակնկալ չի լինի:
Ես չեմ հետաձգի յուրաքանչյուր գործողություն՝ իմանալով, որ այն կարող է խնդիրներ առաջացնել ակումբի համար։ Եթե ես զգայի, որ իմ ներկայությունն ակումբում խնդիր է հենց հիմա, ես հնարավորինս արագ կկայացնեի անհրաժեշտ որոշումը։ Այնուամենայնիվ, ես նման զգացողություն չունեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Ավելի վաղ Գվարդիոլան հայտարարել էր, որ որոշում չունի կարիերան «Մանչեսթեր Սիթիում» շարունակելու վերաբերյալ։