Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլի» Ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլի» 24-ամյա կենտրոնական կիսապաշտպան Սանդրո Տոնալիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Milan Live-ը։

Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոները» իտալացի ֆուտբոլիստին տեսնում են որպես թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին փոխարինող, ով կարիերան ավարտեց անցյալ ամառ: «Նյուքասլը» կարող է համաձայնվել Տոնալիին վաճառել Մադրիդի «Ռեալին», եթե Արքայական ակումբը առաջարկի 50 մլն եվրո: