Հայտնի են Պրեմիեր Լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Goal պարբերականի մասնագետները կազմել են Անգլիայի Պրեմիեր Լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։ Առաջին հորիզոնականում «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին է, ով ժամանակին օգնեց թիմին առանց ոչ մի պարտության դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց մեկ այլ նախկին Կարմիր սատանա՝ Ուեյն Ռունին։

Լավագույն 10-յակում են նաև Կևին Դե Բրույնեն, Սթիվեն Ջերարդը, Ֆրենկ Լեմպարդը, Մոհամեդ Սալահը, Պատրիկ Վիեյրան, Կրիշտիանու Ռոնալդուն և Դավիդ Սիլվան։ Ներկա պահին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։