Գործակալ. «Իմաստ չկա խոսել նրա հեռանալու մասին»

Իտալական «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի գործակալ Տուլիո Տինտին պատասխանել է իր պաշտպանի ապագայի մասին հարցին։

«Իմաստ չկա ասել, որ նա կարող է հեռանալ «Ինտերից»: Անհնար է։ Նա «Ինտերի» սուպերերկրպագու է և շատ երջանիկ է ակումբում: Մենք պայմանագիրը երկարաձգեցինք մեկուկես տարի առաջ, այնպես որ ամեն ինչ կարգին է», – գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Բաստոնին «Ինտերում» է հանդես գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։ Բաստոնի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: