Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է մնալ «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է մնալ մերսիսայդյան ակումբում, հայտնում է լրագրող Դեյվ Օկոպը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ անգլիացին համաձայնել է հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեքսանդր-Առնոլդը պատրաստ է սպասել, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը իրեն նոր պայմանագրի համար շահավետ առաջարկ կանի։ Բանակցությունները շարունակվում են, երկու կողմերն էլ վստահ են, որ կկարողանան համաձայնության գալ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ 26-ամյա Տրենտը մերսիսայդյան ակումբի սան է։ Նա առաջին թիմում է հանդես գալիս 2016 թվականից։