«Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա բելգիացու տրանսֆերով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ «Բլաուգրանան» կփորձի ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին։
Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Ռոմեոն հազվադեպ է հայտնվում «թոշակառուների» մեկնարկային կազմում։ Կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայի ընդամենը երկու հանդիպման է մասնակցել։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։