Լիոնել Մեսսի․ «Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ուղեկցում էին ամեն պահ՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակին։

Արգենտինացին մրցանակը ստացել է որպես ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ տիտղոսակի ֆուտբոլիստը։ Մեսսին 46 թիմային մրցանակներ է նվաճել «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հետ։

«Շնորհակալություն այս մրցանակի համար։ Եվ հսկայական շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ուղեկցում էին ամեն պահ՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։

Ինչպես միշտ ասել եմ, իմ նվաճած տիտղոսներից և ոչ մեկը չէր կարող նվաճվել առանց ինձ աջակցողների և առանց իմ թիմակիցների՝ և՛ ազգային հավաքականի, և՛ այն ակումբների, որտեղ ես եղել եմ»,- գրել է Մեսսին սոցցանցերում։