Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պատմել է, թե ում խաղաոճն է իրեն հիշեցնում.
«Եթե ես ստիպված լինեի ընտրել մեկ ֆուտբոլիստի, ով նման է ինձ իր մատուցման և փոխանցումների ձևով, դա կլիներ Տրենտը», – ասել է Բեքհեմը Ռիո Ֆերդինանդի փոդքաստում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ 25-ամյա Տրենտը մերսիսայդյան ակումբի սան է։ Նա առաջին թիմում է հանդես գալիս 2016 թվականից։ «Լիվերպուլի» կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 338 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի և 87 գոլային փոխանցման հեղինակ։