«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը վստահ է, որ «Սիթիի» ղեկավարությունն արդեն որոշել է, թե ով կդառնա ակումբի գլխավոր մարզիչ, եթե իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան հեռանա ակումբից։
««Մանչեսթեր Սիթին» շատ լավ կառուցված ակումբ է, որը լավ ղեկավարվում է գերազանց տնօրենների կողմից: Վստահ եմ, որ ակումբն արդեն ունի հաջորդ մարզչի թեկնածու։ Այն օրը, երբ Պեպը կորոշի հեռանալ, «Մանչեսթեր Սիթին» կփորձի շարունակել նույն ոգով:
Բայց, իհարկե, դա մեծ կորուստ կլինի: Մենք խոսում ենք աշխարհի լավագույն մարզչի մասին, բայց ես տեսնում եմ, որ ակումբն իսկապես լավ է պատրաստված Գվարդիոլայից հետո եկող ժամանակաշրջանին», – Էդերսոնի խոսքերն է մեջբերում TNT Sports Brasil-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։