«Արսենալը» նոր տրանսֆերային թիրախ ունի

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Ատալանտայի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Չարլզ Դե Կետելարի ծառայություններով, Հաղորդում է Caught Offside-ը:

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան բելգիացի ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է։ Այնուամենայնիվ, «Արսենալը» կարող է մրցակցել «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի», «Նյուքասլ Յունայթեդի» և «Վեսթ Հեմի» հետ:

Այս մրցաշրջանում Դե Կետելարեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: