Մադրիդի «Ռեալում» ավելացել է լավատեսությունը եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ, քանի որ «Լոս Բլանկոները» կարծում են, որ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծանրաբեռնված օրացույցը կարող է ակումբներին գրավել նոր մրցաշարի՝ խաղերի կրճատմամբ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը հասկանում է, որ Սուպերլիգան մտադիր է հույսը դնել հանդիպումների ժամանցի վրա, այլ ոչ թե դրանց քանակի։ Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ռեալը» չգիտի ստույգ ամսաթիվը, թե երբ կմեկնարկի այս մրցաշարը։
Իսպանական ակումբը կարծում է, որ 2025 թվականի սեպտեմբերին Սուպերլիգան սկսելու տարբերակը չափազանց ռիսկային է։