«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, թե երբ է նախատեսվում ավարտել ակումբի տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» վերակառուցումը, որը սկսվել է 2022 թվականի աշնանը։
«Ես գոհ եմ շինարարական ընկերության ընտրությունից և աշխատանքի տեմպերից։ Ես կցանկանայի ավելի արագ առաջընթաց, բայց դա հնարավոր չէ։ Եթե խոչընդոտներ չլինեն, մենք «Կամպ Նոու» կվերադառնանք 2025 թվականի սկզբին։ Սա ամենակարևոր աշխատանքն է, որն այժմ իրականացվում է Եվրոպայում։
Մենք կունենանք աշխարհի լավագույն մարզադաշտը, Եվրոպայում ամենաընդարձակը, որը կարող է ընդունել 105 հազար հանդիսականի», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Իսպանիայի առաջնության 9 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 24 միավոր և առաջին տեղում է։