«Բարսելոնան» այլևս հետաքրքրված չէ «Բավարիայի» ֆուտբոլիստներով

«Բարսելոնան» այլևս չի դիտարկում Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Յոզուա Կիմիխին և Լերոյ Սանեին՝ որպես առաջնահերթ տրանսֆերային նպատակներ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ ակումբում այս պաշտոններն այս պահին բավականին լավ են համալրված։

Միաժամանակ գերմանացի մասնագետը հետաքրքրություն է ցուցաբերում մյունխենյան ակումբի ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ պայմանագիր կնքելու հարցում։

«Բավարիայի» այս երեք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը։