«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիում» հնարավոր նշանակման մասին լուրերը։
Հաղորդվում էր, որ «Սիթիում» դիտարկում են Պեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում «Սպորտինգի» մարզչին հրավիրելու հնարավորությունը։ Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիթիի մարզական տնօրենի պաշտոնում Տխիկա Բեգիրիստայնի իրավահաջորդը լինելու է Հուգու Վիանան, ով Ամորիմի հետ աշխատել է «Սպորտինգում»:
«Ուգու Վիանան և ես տարբեր ճանապարհներ ունենք: Նրա նշանակումը չի նշանակում, որ ես գնալու եմ «Մանչեսթեր Սիթի»։ Մենք հիանալի պրոֆեսիոնալ հարաբերություններ ունենք նրա հետ»,- ասել է Ամորիմը CabineSport-ին տված հարցազրույցում: