«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլային փոխարինելու տարբերակներ է փնտրում

«Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է Պեպ Գվարդիոլային փոխարինելու հնարավոր թեկնածուներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքայինները» դիտարկում են Ռուբեն Ամորիմին «Սպորտինգից» հրավիրելու տարբերակը։ Վերջինիս պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, քննարկվող թեկնածուների թվում է նաև Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։
Նշենք, որ Խաբին իր թիմի հետ պայմանագիր ունի կնքած մինչև 2026 թվականը։