Հայտնի է` Կիլիան Մբապպեն կմասնակցի Մադրիդի «Ռեալի» առաջիկա խաղին, թե ոչ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն պետք է մասնակցի «Սելտայի» հետ Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի հանդիպմանը՝ չնայած բռնաբարության սկանդալին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել բռնաբարության գործով, որում, ըստ լրատվամիջոցների, մեղադրվում է Մբապեն։

Այնուամենայնիվ, դեռևս պաշտոնական հաստատում չկա, որ Մբապպեն կասկածյալների ցուցակում է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կիլիան Մբապպեն սեռական հարաբերություն է ունեցել Շվեդիա կատարած իր ուղևորության ժամանակ։

«Սելտա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին։