«Լիվերպուլը» Մուհամեդ Սալահին փոխարինող է գտել

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը հաջորդ տարի կարող է հեռանալ անգլիական թիմից։ Այս առումով անգլիական գրանդը նրան փոխարինող է փնտրում։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ անգլիական ակումբի հետաքրքրությունների շրջանակում է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն։ «Լիվերպուլը» կարծում է, որ բրազիլացին կկարողանա համարժեք կերպով փոխարինել Սալահին։

Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ծրագրում բաժանվել Ռոդրիգոյից։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, նույնպես կցանկանար շարունակել ելույթները Մադրիդի «Ռեալում»։

Լա Լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը անցկացրել է 9 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։