📷«Բարսելոնան» ներկայացրել է առաջիկա «Էլ-կլասիկոյի» համար նախատեսված մարզաշապիկը

«Բարսելոնան» ներկայացրել է առաջիկա «Էլ-կլասիկոյի» համար նախատեսված Coldplay-ի մարզաշապիկը։

Coldplay-ի նոր՝ «Moon Music» երաժշտական ալբոմը թողարկվել է հոկտեմբերի 4-ին։ «Բարսելոնան» «Ռեալի» հետ նախորդ խաղերում հանդես է եկել Drake-ի, երգչուհիներ Ռոսալիայի և Karol G-ի, ինչպես նաև Rolling Stones ռոք խմբի լոգոտիպերով խաղաշապիկներով։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին։