«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել սլովենացի հարձակվողին

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է տեղափոխվել «Արսենալին»:

«Զինագործները» ցանկանում են հարձակվող ձեռք բերել գալիք տրանսֆերային պատուհանների ընթացքում, և 21-ամյա սլովենացին կարող է լինել տարբերակներից մեկը, հայտնում է Football.London-ը։

«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել Շեշկոյով ամառվանից, երբ պատրաստ էր նրա համար վճարել 65 միլիոն եվրո։ Սակայն հունիսին Բենջամինը երկարաձգեց պայմանագիրը Բունդեսլիգայի ակումբի հետ։

Այս մրցաշրջանում «Լայպցիգի» և Սլովենիայի հավաքականի կազմում անցկացրած 13 խաղում Շեշկոն դարձել է 10 գոլի հեղինակ։ Նրա վիճակագրությունը կարող եք ուսումնասիրել այստեղ։