Պոլ Պոգբան մերժել է Պեպ Գվարդիոլայի թիմին միանալու առաջարկը

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ «Յուվենտուս» տեղափոխվելուց առաջ մերժել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հրավերը։ Ֆուտբոլիստը «Յուվենտուսին» միացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականին։

«Այո, ես մերժեցի Պեպին, որպեսզի ընդունեմ «Յուվենտուսի» առաջարկը։ Դա ճիշտ է»,- Պոգբայի խոսքերը մեջբերել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Պոգբան դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց հեռացնել Փոլին, նա վերաքննիչ բողոք ներկայացրեց։

Հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը հայտարարեց, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպանի որակազրկումը մինչև 18 ամիս։ Այսպիսով, նա կկարողանա վերադառնալ պաշտոնական հանդիպումներին 2025 թվականի մարտին։