Ռոմելու Լուկակուն համեմատել է իր և Դիդյե Դրոգբայի խաղաոճերը

Իտալական «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բացատրել է, թե ինչպես է արձագանքել «Չելսիի» լեգենդար հարձակվող Դիդյե Դրոգբայի հետ համեմատություններին։

Բելգիացին ասել է, որ կոտդիվուարցուց տարբերվող խաղաոճ ունի։ Դրոգբան խաղում էր ավելի շատ մեջքով դեպի դարպասը, իսկ Լուկակուին դուր չի գալիս նման խաղը։

«Անգլիայում ուզում էին ինձ ինչ-որ շրջանակի մեջ մղել։ Նրանք տեսնում են ինչ-որ մեկին, ով ինձ պես հսկա կազմվածքով և ասում է։ «Սա նոր Դրոգբան է»: Այնուամենայնիվ, ես այդպիսին չեմ։

Դիդյեն ավելի շատ մեջքով կանգնած էր դեպի դարպասը, կարողանում էր գնդակը որսալ անկախ նրանից, թե որտեղից էր փոխանցումը։ Սա իմ ոճը չէ։ — Սոցցանցերում Ռոմելու Լուկակուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։