«Բարսելոնան» և «Ռեալը» կպայքարեն Ալֆոնսո Դևիսի համար

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ պայմանագիր կնքելու համար, ում պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը», որը մի քանի ամիս շարունակ կապվում է մյունխենցիների պաշտպանի հետ, դեռ շարունակում է պայքարը ֆուտբոլիստի համար, սակայն կողմերի միջև դեռ ոչինչ չի արվել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն անձամբ վերջնական որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ և դրական է վերաբերվում Մադրիդի «Ռեալին» միանալուն։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբները։

Այս մրցաշրջանում կանադացի ֆուտբոլիստն ակումբի բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։