Հայտնի է, թե ինչ պատիժ կկրի Կիլիան Մբապպեն, եթե ապացուցվի նրա մեղավորությունը

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեին բռնաբարության համար մեղավոր ճանաչելու դեպքում սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Ծանրացուցիչ հանգամանքներով՝ մինչև 10։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական հետաքննություն է սկսվել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ, որտեղ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը և նրա ընկերները գիշերել են Շվեդիա կատարած ուղևորության ժամանակ։

Նշենք, որ Մբապպեն այս տեղեկությունն անվանել է «կեղծ»։