Յասին Ադլի. «Նա շատ ավելի լավն է, քան Ռոնալդինյոն»

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Յասին Ադլին կարծում է, որ Նեյմարը գերազանցում է Ռոնալդինյոյին։

«Երբ Նեյմարը ժամանեց ՊՍԺ, նա այլմոլորակային էր թվում։ Նրա բոլոր կատարումներն աչքի էին ընկնում։ Փոխանցում, դրիբլինգ, նա կարող է անել ամեն ինչ։ Նա գնդակը չի կորցնում սահմանափակ տարածության մեջ, և նման իրավիճակում 7-8 գոլ է խփում մարզման ժամանակ։ Նա պարզապես վերցնում է գնդակը և գոլեր հեղինակում։

Նեյմարը մեքենա էր։ Ես երբեք նման ֆուտբոլիստ չեմ տեսել։

Երբեմն վեճեր են ծագում, թե ով է ավելի լավը՝ Նեյմարը, թե Ռոնալդինյոն։ Նեյմարը շատ ավելի լավն է, քան Ռոնալդինյոն։ Սա լրիվ անկեղծ եմ ասում», – ասել է «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Յասին Ադլին։