Կիլիան Մբապպեն իրեն մեղադրողի հետ կապ ունեցել է

Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի սկանդալի որոշ մանրամասներ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը սկանդալի մեջ էր հայտնվել միջազգային ընդմիջման ժամանակ։ Նա չի գնացել ազգային հավաքականի հավաքին, այլ գնացել է Ստոկհոլմի գիշերային ակումբ։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ հոկտեմբերի 10-ին «Բանկ» հյուրանոցում Կիլիանը մասնակցել է աղջկա բռնաբարությանը։

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆուտբոլիստի ու երիտասարդ աղջկա հարաբերությունները, ում հետ նա սիրավեպ է ունեցել, եղել են կոնսենսուսային։

Միջադեպից հետո Մբապեն նրա հետ հեռախոսով հաղորդագրություններ է փոխանակել՝ դրական տոնով խոսելով այս հանդիպման մասին։