Ջեյմի Կարագերը դժգոհ է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելի նշանակումից

Անգլիական «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը դժգոհ է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի` «Երեք առյուծների» ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակվելուց։

«Անկեղծ ասած, ես հեռու եմ ամենահայրենասեր մարդուց։ Այժմ Անգլիայի հավաքականը զարմանալի մարզիչ ունի, բայց ես կարծում եմ, որ այս հավաքականը պետք է գլխավորի անգլիացին»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը Անգլիայի հավաքականը կգլխավորի 2025 թվականից։