«Միդլսբրոն» ծաղրել է Կրիշտիանու Ռոնալդուին

Անգլիական «Միդլսբրոյի» մամուլի ծառայությունը Ազգերի Լիգայի 4-րդ տուրում Պորտուգալիայի՝ Շոտլանդիայի հետ խաղից հետո ծաղրել է «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Հանդիպման վերջում Ռոնալդուն կատաղի կերպով արտահայտեց իր դժգոհությունը՝ համարելով, որ մրցավարը շատ շուտ է հնչեցրել եզրափակիչ սուլիչը։

«Միդլսբրոյի» սոցիալական ցանցերում հայտնվել է լուսանկար, որտեղ անգլիական ակումբի և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան Բեն Դոակը չարամտորեն ժպտում է Ռոնալդուին։ – Ամեն ինչ լավ է, ընկեր: – ասվում է հրապարակման վերնագրում։