Իտալացի նախկին ֆուտբոլիստ Լուկա Տոնին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ քննարկել է իր մարտավարությունը։ Թոնին կատակով Գվարդիոլային մեղադրել է ֆուտբոլը փչացնելու մեջ։
Լուկա Տոնի. «Դուք փչացրեցիք ֆուտբոլը կեղծ ինը համարով: Այդ պատճառով չորս տարի չէի կարողանում թիմ գտնել»
Պեպ Գվարդիոլա. «Հոլանդը 60 գոլ է խփել։ Մենք նրա հետ նվաճեցինք թրեբլը։ Բայց կենտրոնական հարձակվողները պետք է լավը լինեն»:
Լուկա Տոնի. «Լավ, բայց դադարեցրեք կիրառել կեղծ ինը համարը»:
Լուկա Տոնին ավարտել է կարիերան 2016 թվականին։ Նա խաղացել է Մյունխենի «Բավարիայում», «Ռոմայում», «Ֆիորենտինայում», «Յուվենտուսում», «Ալ-Նասրում» և «Վերոնայում»: