Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապպեն ու Վինիսիուս Ժունիորն այսօր մասնակցել են Մադրիդի «Ռեալի» երկու մարզումներին։ Բրազիլացի պաշտպան Միլիտաոն պատրաստ է «Սելտայի» հետ հանդիպմանը, իսկ Տիբո Կուրտուայի մասնակցությունը կասկածի տակ է։
Ինչպես հաղորդում է Marca-ն, այսօր մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները երկու պարապմունք են անցկացրել՝ առավոտյան և ցերեկը։
Երկրորդ մարզման ժամանակ թիմին միացել են նաև հավաքականներից վերադարձած բոլոր ֆուտբոլիստները՝ Օրելիեն Չուամենին, Էդուարդո Կամավինգան և Արդա Գյուլերը։
«Լոս Բլանկոսների» պաշտպան Անտոնիո Ռուդիգերն ու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վերականգնողական մարզում են անցկացրել մարզասրահում։
Հաղորդվում է, որ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը, ովքեր վնասվածք էին ստացել մինչև միջազգային ընդմիջումը, հաջողությամբ վերականգնվում են և իրենց ավելի լավ են զգում: Էդեր Միլիտաոն նույնպես լիովին ապաքինվել է ազդրի վնասվածքից, և պաշտպանը պատրաստ կլինի շաբաթ օրը խաղալ «Սելտայի» դեմ:
Հնարավոր է նաև, որ թիմի կազմում լինի Տիբո Կուրտուան, ով ապաքինվում է «Ատլետիկոյի» հետ դերբիում ստացած վնասվածքից: