Fastex Պրեմիեր Լիգա. «Ուրարտուն» տանը առավելության հասավ «Վանի» նկատմամբ

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում ` առաջատար «Ուրարտուն» հյուրընկալեց «Վանին»։

Խաղի 15-րդ րոպեին Արտյոմ Պոլյարուսի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց թիմի կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։

34-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Վանի» հարձակվող Մոմո Տուրեն, սակայն շատ չանցած` 43-րդ րոպեին Արսեն Սադոյանի օգնությամբ հաշիվը հավասարեցրեց Իզուչուկվու Օկոնկվոն։

Խաղի 59-րդ րոպեին Տան տերերը երկրորդ անգամ առաջ անցան հաշվի մեջ։ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իվան Իգնատևը։

Տան տերերի ֆուտբոլիստ Արտյոմ Պոլյարուսը 87-րդ րոպեին մեծացրեց «Ուրարտուի» առավելությունը` խաղի հաշիվը դարձնելով 3:1։

Հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Վանը» 17 միավորով 4-րդ տեղում է։