Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան անդրադարձել է Թոմաս Տուխելի` Անգլիայի հավաքականի մարզչի պաշտոնում նշանակվելուն

Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարկ Բուլինգհեմը խոսել է գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելի ազգային հավաքականում նշանակվելու մասին։

«Մենք շատ ուրախ ենք, որ նշանակել ենք Թոմաս Տուխելին՝ աշխարհի լավագույն մարզիչներից մեկին, և Էնթոնի Բարրիին` նրան օգնելու համար: Մեր հավաքագրման գործընթացը շատ մանրակրկիտ էր: Եվրոյից առաջ մենք ունեինք արտակարգ իրավիճակների պլան և հստակ բացահայտեցինք, թե ինչ որակներ ենք ուզում մարզչի համար:

Գարեթի հրաժարականից ի վեր մենք ուսումնասիրել ենք թեկնածուների ցուցակը, հանդիպել մի քանի մարզիչների հետ և գնահատել նրանց այս չափանիշներով: Թոմասը մեծ տպավորություն թողեց ինձ վրա և աչքի ընկավ իր մեծ փորձով ու նվիրումով։

Մենք հավատում ենք, որ Էնթոնին և Տուխելը կհաջողեն մեծ մրցաշարերում», – Բուլինգհեմի խոսքերն է մեջբերում Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը: