Էրիկ Կանտոնա. «Նա ակումբում պետք է անի այն, ինչ ցանկանում է, մինչև մահ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան քննադատել է ակումբի ղեկավարության որոշումը՝ կապված նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերգյուսոնին հեռացրել է ակումբի դեսպանի պաշտոնից` ֆինանսական ծախսերը կրճատելու համար։

«Սըր Ալեքսը ակումբում պետք է անի այն, ինչ ցանկանում է, մինչև մահանա: Այսպիսի անհարգալից վերաբերմունք։ Սա ուղղակի վրդովեցուցիչ է:

Նա հավերժ կլինի իմ ղեկավարը: Ես բոլորին, ովքեր համաձայն չեն, ուղարկում եմ մի մեծ տոպրակի մեջ», – գրել է Կանտոնան սոցցանցերում։