Դրագան Ստոյկովիչ. «Պատահական չէ, որ նրանք դարձան Եվրոպայի չեմպիոն»

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչը խոսել է Ազգերի Լիգայի 4-րդ տուրի՝ Իսպանիայի հավաքականի հետ հանդիպման մասին։

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Իսպանիային։ Իսկապես լավ թիմ է: Նրանք ավելի շատ գաղափարներ ունեին և ավելի արագ էին գործում: Պատահական չէ, որ նրանք դարձան Եվրոպայի չեմպիոն։

Մենք հնարավորություն ունեինք հավասարեցնելու, սակայն բաց թողեցինք։ Դրանից հետո Իսպանիայի ճնշումն ավելի ահագնացավ, ով գիտի, թե ինչ կարող էր լինել, եթե մենք գոլ խփեինք: Ընդհանուր առմամբ, դա մեծ փորձ էր մեզ համար:

Սա առաջին արշավն է Ա մակարդակում: Մենք ունեինք կորուստներ, և ես կարծում եմ, որ այս պահին մեր խաղը շատ այլ տեսք կունենար, եթե նրանք հասանելի լինեին», – Ստոյկովիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: