Պորտուգալացի մասնագետ Պաուլո Լեիտաոն նշանակվել է «Նոա-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Լեիտաոն ունի ավելի քան 45 տարվա ֆուտբոլային փորձ տարբեր երկրներում:
«Սպորտինգ» ակումբում իր 18 տարվա աշխատանքի ընթացքում մասնագետը մարզել է այնպիսի աշխարհահռչակ և լեգենդար ֆուտբոլիստների, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Լուիշ Ֆիգուն, Ռիկարդու Կուարեժման, Սիմաու Սաբրոզան և այլք:
Նա նաև աշխատել է Պորտուգալիայի 1-ին, 2-րդ և 3-րդ լիգաներում, ինչպես նաև տարբեր այլ միջազգային ակումբներում: