Պոլ Գասկոյն. «Նա հաջողությունների կհասնի, եթե տեղափոխվի «Ռեալ»»

Անգլիացի նախկին հարձակվող Պոլ Գասկոյնը կարծում է, որ «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հաջողության կհասնի «Ռեալում», եթե տեղափոխվի մադրիդյան ակումբ։

«Տեսեք, թե ինչ հաջողությունների է հասել Ջուդ Բելինգհեմը Իսպանիայում: Նա լավ է հանդես գալիս ազգային հավաքականում, բայց EURO-2024-ում այնքան էլ լավը չէր։

Հետո ես դիտեցի նրա հանդիպումները «Ռեալում», նա հիանալի էր»,- Գասկոյնի խոսքեր մեջբերում է Sportscasting-ը։

Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է: Նա առաջին թիմում է հանդես գալիս 2016 թվականից։ 25-ամյա անգլիացու գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է հաջորդ ամառ Ալեքսանդր-Առնոլդին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հնարավորությունը։